Առաջին երեք օրերի ընթացքում մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից. Ալիև
  Առաջին երեք օրերի ընթացքում մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից. Ալիև
16:12     29 12 2024    
Այն փաստը, որ ֆյուզելյաժը (վթարված ինքնաթիռի.-Խմբ.) անցքերով էր ծածկվել, օրակարգից ամբողջությամբ հանեց թռչունների երամի հետ բախման վարկածը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Երկրի ղեկավարը ափսոսանքով նշել է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս վարկածին. «Մեզ վրդովեցրեց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»:

Ընդգծելով, որ, իհարկե, ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել, նախագահն ասել է, որ մեղքն ընդունելը, ժամանակին ներողություն խնդրելը բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից, և դրա մասին հանրությանը հայտնելը այն միջոցներն ու քայլերն էին, որոնք անհրաժեշտ էր ձեռնարկել: Ցավոք, առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից, ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս