Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ տարվա արդյունքներին նվիրված զեկույցում։
«Այսպիսով, արտերկրում Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ընդհանուր թիվը հասել է 92-ի (69 դեսպանություն, 6 մշտական ներկայացուցչություն, 9 գլխավոր հյուպատոսություն, 7 դեսպանական և 1 ներկայացուցչական գրասենյակ)։ Վանուատուի Հանրապետությունը դիմել է Ադրբեջանին Բաքվում իր գլխավոր հյուպատոսության ստեղծման հարցով, իսկ Կուկի կղզիները՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրությամբ»,- ասվում է զեկույցում։