ՌԴ Առողջապահության նախարարությունը՝ Ակտաուում երկու տուժածի վիճակի մասին
 ՌԴ Առողջապահության նախարարությունը՝ Ակտաուում երկու տուժածի վիճակի մասին
13:54     28 12 2024    
Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում AZAL մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով տուժած երկու ռուսաստանցիների վիճակը ծանր է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է՝ ՌԴ առողջապահության նախարարության ղեկավարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Ակտաուում ավիավթարի հետևանքով տուժած ինը ռուսաստանցիներ գտնվում են ՌԴ առողջապահության նախարարության դաշնային բժշկական կենտրոններում և Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի հիվանդանոցում։ Նրանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, 4-ի, այդ թվում՝ մեկ երեխայի վիճակը միջին ծանրության է, ևս երեք տուժածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- ասել է նա։

Նրա խոսքով, տուժածներն ամբողջությամբ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Zinvor.info

Հեշթեգներ. AZAL   ՌԴ   Ակտաու  


Լրահոս