Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է թուրքական Haber Global հեռուստաալիքի սյուժեում։
Սյուժեում ասվում է, որ միջադեպի հետևում կանգնած է Ռուսաստանը, և այժմ բազմաթիվ հարցեր են ծագում. 67 ուղևորներով AZAL-ի ինքնաթիռը չորեքշաբթի Բաքվից մեկնել է Գրոզնի։ Սակայն Չեչնիայի մայրաքաղաքին մոտենալով՝ նա հանկարծ փոխել է երթուղին և շարժվել դեպի ղազախական Ակտաու քաղաք։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել վթարային վայրէջք կատարելիս: Ադրբեջանցի պաշտոնատար արձանց խոսքով՝ կործանման պատճառ են դարձել ռուսական հրթիռները։ Երբ ինքնաթիռը մտել է Ռուսաստանի օդային տարածք, այն խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը փորձում էր խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Արձակված հրթիռը պայթել է ինքնաթիռի մոտ, իսկ բեկորները վնասել են ինքնաթիռի իրանը՝ դրա վրա թողնելով մեծ ու փոքր անցքեր։ Օդաչուներն աղետի ազդանշան են ուղարկել և վթարային վայրէջք են խնդրել, սակայն Ռուսաստանի երկու օդանավակայաններում վայրէջքի թույլտվությունը մերժվել է: Փոխարենը, ինքնաթիռը ուղղորդվել է՝ դեպի Կասպից ծովի մյուս կողմում գտնվող ավելի հեռավոր Ակտաու օդանավակայան»։