Ադրբեջանի ԱԳՆ-ն կփոխի երկրում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոնները՝ ի պատասխան Մոսկվայի նոր պահանջների
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կփոխի երկրում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոնները՝ ի պատասխան Մոսկվայի նոր պահանջների
12:49     28 12 2024    
Ռուսական կողմի ներդրած նոր կանոնները և երկրում գտնվելու տևողության պահանջների խստացումը դիտարկվում են՝ առաջին հերթին մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ինչպես արտաքին քաղաքականության հարցերում, ադրբեջանական կողմը ժամանակավոր բնակության և միգրացիայի հարցերում նույնպես առաջնորդվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներով։ Այդ կապակցությամբ առաջիկա օրերին ծրագրվում է՝ փոփոխություններ կատարել Ադրբեջանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետի կանոններում»,- հայտարարել են ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը 2025 թվականի հունվարի 1-ից կկազմի ընդամենը 90 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում: Նա նաև նշել է, որ օտարերկրյա քաղաքացիները պետք է գրանցվեն իրենց բնակության վայրում՝ ՌԴ պետական սահմանը հատելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Գործող կանոնների համաձայն՝ այդ ժամկետը կազմում է 180 օրվա ընթացքում 90 օր, 1 տարվա ընթացքում՝ 180 օր։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս