Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մեկնաբանության մեջ։
«Իր հարցազրույցում Նատալի Լուազոն, իբր, մի կողմից մտահոգված է Հայաստանի ինքնիշխանությամբ, իսկ մյուս կողմից՝ խրատում է Հայաստանին՝ բացատրելով այս ինքնիշխան երկրին, թե ինչ դիրքորոշում պետք է ընդունի Ադրբեջանի հետ բանակցություններում։ Լուազոն կոչ է անում Հայաստանին չքննարկել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը՝ հստակ ցույց տալով, որ իր իրական նպատակը երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատումը կանխելն է։ Լուազոն ևս մեկ անգամ ապացուցում է իր ապօրինի մոտեցումը՝ առաջ քաշելով անհիմն պահանջներ՝ ազատ արձակել բազմաթիվ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ Խոջալուի ցեղասպանության մեջ կասկածվող անձանց։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է Նատալի Լուազոյի դիրքորոշումը, որն ուղղված է արևմտյան ադրբեջանցիների և խաղաղության հաստատման դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info