Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են վերծանվելու վթարի վայրի սև արկղերը
  Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են վերծանվելու վթարի վայրի սև արկղերը
11:05     27 12 2024    
Ակտաուում կործանված AZAL-ի մարդատար ինքնաթիռի սև արկղերի հետ աշխատանքը կսկսվի դեկտեմբերի 27-ին Բրազիլիայից փորձագետների ժամանումից հետո։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Kazinform-ին, այս մասին հայտնել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Թալգաթ Լաստաևը։

«Կա ալգորիթմ, ստանդարտներ, և բոլոր երկրներն առաջնորդվում են դրանցով: Նախ, ստեղծվում է ավիավթարը հետաքննող հանձնաժողով, որը որոշում է կայացնում սև արկղերի վերաբերյալ՝ ելնելով հանգամանքներից և բոլոր տվյալներից։ Այժմ այս գործընթացը ընթացքի մեջ է՝ բեկորներ ու մանրամասներ են հավաքվում։ Վաղը այնտեղ կլինեն Բրազիլիայի՝ արտադրող երկրի փորձագետները, վաղը կժամանեն հենց ավիափոխադրողի ներկայացուցիչները։ Երբ այս բոլոր մարդիկ հավաքվեն, նրանք կորոշեն, թե ինչպես վերծանել: Սա է ալգորիթմը»,- նշել է Լաստաևը։



Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս