Ակտաուում բացահայտել են AZAL-ի ինքնաթիռի կործանման մանրամասները
  Ակտաուում բացահայտել են AZAL-ի ինքնաթիռի կործանման մանրամասները
10:12     27 12 2024    
«Օդանավակայանի արտակարգ ծառայությունները պատրաստ էին ընդունել AZAL-ի ինքնաթիռը։ Ղազախստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո անձնակազմը կապ է հաստատել Ակտաու քաղաքի աշտարակի դիսպետչերի հետ»։

Այս մասին Ակտաուում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը, հայտնում է Kazinform-ը։

Նրա խոսքով, դիսպետչերը օպերատիվ կերպով իրականացրել է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ օդանավի օդանավակայանում վայրէջք կատարելու համար։

«Ավելին, թռիչքուղու հետ տեսողական կապի հաստատումը հեշտացնելու համար միացվել են թռիչքուղու լույսերը։ Անձնակազմը երկու փորձ է կատարել մոտենալու Ակտաուի օդանավակայանի թռիչքուղուն, որի ընթացքում նկատվել են օդանավի բարձրության քաոսային փոփոխություններ։ Օդանավը թեքվել է դեպի ափամերձ գիծ։

Ժամը 11:28-ին անձնակազմի հետ կապը կորել է, և օդանավը բախվել է գետնին։ Ակտաուի օդանավակայանի փրկարար ծառայությունև առաջինն է ժամանել ինքնաթիռի կործանման վայր և անմիջապես սկսել է տարհանել ինքնաթիռում գտնվող ուղևորներին։ Այսօր հետաքննություն է իրականացվում հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության միջադեպերի և պատահարների հետաքննության բաժնի մասնագետները»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. AZAL   Ինքնաթիռ  


Լրահոս