Ասադովն ու Բեկտենովը քննարկել են՝ ավիավթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցերը
 Ասադովն ու Բեկտենովը քննարկել են՝ ավիավթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցերը
16:32     26 12 2024    
Հերթական հեռախոսազրույց է կայացել՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետից։

Վարչապետները ցավակցություններ են փոխանակել՝ ավիավթարի հետևանքով երկու երկրների քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Ալի Ասադովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ աղետից անմիջապես հետո որոնողափրկարարական աշխատանքների անցկացման բարձր օպերատիվության և միջադեպի հետ կապված բոլոր հարցերում աջակցության համար։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ երկու երկրների համապատասխան իշխանությունների բարձր համակարգման պայմաններում՝ տուժածներին և վիրավորներին շտապ օգնություն ցուցաբերելու, ողջ մնացած քաղաքացիների- ինչպես նաև մահացածների դիերի Ադրբեջան հասցնելու, և օպերատիվ արձագանքման մի շարք այլ միջոցառումների շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ասադով   Բեկտենով  


Լրահոս