Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով դա, ինչպես նաև Երևանի կողմից (Փաշինյանը Պրահայում 2022թ. հոկտեմբերին) Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, «տեղում» իրավիճակի հիմնարար փոփոխությունը, այս ձևաչափը կորցրել է իր արդիականությունը։ Հետևաբար, Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, և դրա օպտիմալ ուղին Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է այդ ինստիտուտների վերացման մասին»,-ասել է նա։
Zinvor.info