Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Կիսելով Ադրբեջանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ժողովուրդների կորստի անդառնալի ցավը՝ մենք համերաշխություն ենք հայտնում և աջակցության խոսքեր ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Ավիավթարի հետևանքով տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ ընտանիքներին»,- նշել են գերատեսչությունից։
Դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կարգադրությամբ ղազախական կողմը ստեղծել է հատուկ հանձնաժողով և անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում միջադեպի վայրում։
Zinvor.info