Բուլղարիայի նախագահը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին
 Բուլղարիայի նախագահը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին
09:39     26 12 2024    
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բուլղարիայի ղեկավարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Բուլղարիան սգում է Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի վթարի զոհերի համար։ Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում այս ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է Ռադևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բուլղարիա   Ադրբեջան  


Լրահոս