Ալիև. Ավիավթարի հարցը պետք է ամբողջությամբ հետաքննվի
  Ալիև.  Ավիավթարի հարցը պետք է ամբողջությամբ հետաքննվի
17:42     25 12 2024    
Բաքու-Գրոզնի երթուղով չվերթ իրականցնող AZAL-ի ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով, փոխել է ուղղությունը և ուղևորվել դեպի Ակտաու օդանավակայան, վայրէջք կատարելիս կործանվել է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ ինքնաթիռի կործանման հետ կապված խորհրդակցությանը։

Պետության ղեկավարը նաև նշել է. «Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կան ինքնաթիռի կործանման պահեր։ Դրա համար էլ, բոլորը կարող են դա տեսնել: Սակայն կործանման պատճառները մեզ անհայտ են։ Տարբեր վարկածներ կան: Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Հարցը պետք է ամբողջությամբ հետաքննվի»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս