Պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը։ Մարզի աքիմ Նուրդաուլեթ Քիլըբայը հայտնել է, որ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
Աստանայի բնակիչները ծաղիկներ են բերում Ադրբեջանի դեսպանատան շենքի մոտ:
***
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, այն կգլխավորի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը (ըստ տեղեկությունների՝ նա արդեն մեկնում է Ակտաու), հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև կարգադրել է Աստանայից բժիշկներ ուղարկել Ակտաու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ողբերգությունից տուժածներին։
***
Ինչպես
Zinvor.info-ին հայտնել է ղազախական կողմը, նախնական տվյալներով ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ։ Նրանցից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։
Օդանավում գտնվող մնացած մարդիկ, ըստ նախնական տվյալների, մահացել են։
Հաղորդվում է, որ կործանված ինքնաթիռում եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի։
***
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ՝ ընդհանուր առմամբ 67 մարդ։
Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են AZAL-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ուղևորների մեջ երեխաներ չկան։
Զոհերի մասին տեղեկություն կտրամադրվի շուտով։ Կան ողջ մնացածներ, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվում։
Ղազախական կողմը ձեռնարկում է օպերատիվ միջոցներ՝ կապի մեջ լինելով Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ
***
Azerbaijan Airlines ընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր թիվ J2-8243 Բաքու-Գրոզնի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա։
Այս մասին
Zinvor.info-ին հայտնել է AZAL-ի մամուլի ծառայությունը:
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի՝ թռչունների երամին բախվելը:
Միջադեպի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը։
Zinvor.info