Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադարձել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի պատճառով
 Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադարձել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի պատճառով
13:34     25 12 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը, ով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ավիավթարի մասին տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում գտնվելու ժամանակ և հանձնարարել է անհապաղ հետ վերադառնալ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, ինքնաթիռում գտնվելու ժամանակ պետության ղեկավարը համապատասխան պետական կառույցներին անհրաժեշտ հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու վթարի պատճառները և անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։

Ավիավթարի հետ կապված հարցերը գտնվում են պետության ղեկավարի վերահսկողության տակ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև  


Լրահոս