Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Աբդել Լաթիֆ Ջամալ Ռաշիդը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ նախագահական գործունեության մեջ և քաջառողջություն։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։
Իրաքի նախագահը նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահին COP29-ի հաջող կազմակերպման կապակցությամբ։ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Իրաքի նախագահին COP29-ին մասնակցելու համար։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
Zinvor.info