Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է պետության ղեկավարին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախագահական գործունեության մեջ և քաջառողջություն։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։ Զրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ տարբեր ոլորտներում, մտքեր են փոխանակվել 2025 թվականին համագործակցության հեռանկարների և նոր շփումների շուրջ։
Zinvor.info