Շաֆիև. Սահմանային գոտում երրորդ ուժեր չպետք է լինեն
  Շաֆիև.  Սահմանային գոտում երրորդ ուժեր չպետք է լինեն
14:18     24 12 2024    
«Վերջին գործընթացները ցույց տվեցին, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանում կտևի 5-10 տարի»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության առաքելության գործունեությանը, կենտրոնի ղեկավարն ասել է, որ այն բանից հետո, երբ դրան միացավ Կանադան, այն անցել է «Եվրամիություն պլյուս» ձևաչափի. «Սահմանամերձ գոտում չպետք է լինի որևէ երրորդ երկրի ուժ: Ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին առաքելությունը վերափոխվել է «Եվրամիություն պլյուս» ձևաչափի։ Վերջին գործընթացները ցույց տվեցին, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանում կտևի 5-10 տարի։ Հայաստանը ցանկանում է երկարացնել այդ առաքելությունը։ Եթե պաշտոնական Երևանը պահպանի իր ներկայիս դիրքորոշումը, ապա 2025 թվականին խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական չի թվում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Շաֆիև.  


Լրահոս