Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ գործունեության մեջ և քաջառողջություն։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։
Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել է փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը, նշվել է, որ այս տարի Վլադիմիր Պուտինի պետական այցը Ադրբեջան կարևոր ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Զրույցի ընթացքում վստահություն է արտահայտվել ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա հաջող զարգացման վերաբերյալ, մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ռուսական համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info