Ֆրանսիացի լրտեսներն Ադրբեջանում. գործն ուղարկվել է դատարան
  Ֆրանսիացի լրտեսներն Ադրբեջանում. գործն ուղարկվել է դատարան
12:50     24 12 2024    
Ֆրանսիայի օգտին լրտեսության մեղադրանքով կալանավորված Մարտին Ռայանի դեմ ԱՀ պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Ըստ Zinvor.info-յի՝ գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Դատավարությունը նախագահելու է դատավոր Էլմին Ռուստամովը։

Նշենք, որ Մարտին Ռայանը և մյուսները ձերբակալվել են 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ «Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մ. Ռայանին մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մ. Ռայանը որպես լրտես գործակալ օգտագործվել է ֆրանսիական DGSE-ի (Արտաքին անվտանգության գլխավոր տնօրինության) աշխատակիցների կողմից, որոնք նրան ներգրավել են գաղտնի համագործակցության մեջ և հետագայում որպես «պերսոնա նոն գրատա» վտարվել երկրից։

Այս քրեական գործով պետական դավաճանության մեղադրանքով դատվելու է նաև Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին DGSE-ի ղեկավար Բեռնար Էմյերը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ֆրանսիական հետախուզական ծառայությունների մի շարք ձախողումներից և լայնածավալ լրտեսական ցանցի բացահայտումից հետո։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան