Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
«Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն:
Ադրբեջանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը ուղղված Ձեր վաստակն անփոխարինելի է։
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ երախտագիտությամբ նշել ձեր անձնական ներդրումը Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։
Ուրախ եմ, որ մեր երկրների միջև ավանդական ամուր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։ Հավատում եմ, որ մենք այսուհետ էլ կշարունակենք մեր բազմաբնույթ և փոխշահավետ հարաբերությունները՝ հանուն մեր երկրների և տարածաշրջանի բարգավաճման»,- ասված է նամակում։
Zinvor.info