Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
«Այս անհիմն հայտարարության բովանդակությունը հեռու է իրականությունից և մանիպուլյատիվ բնույթ ունի։ ԱՄՆ ներկայիս վարչակազմի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով լիովին վնասակար է և անհամատեղելի իրավունք հասկացության հետ:
ԱՄՆ վարչակազմն անտեսում է Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների զանգվածային խախտումը և փաստացի խտրականություն դրսևորեց նրանց նկատմամբ էթնիկ և կրոնական հողի վրա։ Այս խտրականությունը ամենամեծ հարվածն է մարդու իրավունքների գաղափարին։
Մենք կոչ ենք անում ԱՄՆ ներկայիս վարչակազմին, գոնե վերջին օրերին, զերծ մնալ մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելուց՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար և աջակցել մարդու իրավունքների իրական խնդրին՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց պատմական հողեր», ընդգծվում է հայտարարության մեջ։
Zinvor.info