Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը
11:05     24 12 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է X հարթակում զետեղված նրա հրապարակման մեջ։

«Մի խոսքով, եթե արտահայտենք այս ամենը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան նախկին սադրիչ մեկնաբանությունները, ապա ապշեցուցիչը մամուլի ազատության նկատմամբ անհանդուրժողականությունն է ամերիկյան կողմից, որն իրեն ներկայացնում է որպես խոսքի ազատության պաշտպան։

Հավանաբար ԱՄՆ ներկայիս վարչակազմը նպատակ է հետապնդում բոլոր միջոցներով վնասել իր արտաքին կապերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները և հանդես է գալիս ուտոպիստական ու առասպելական հայտարարություններով»,- նշել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ