Բայրամովն ու Ջուրիչը քննարկել են գործընկերության և անվտանգության հարցեր
 Բայրամովն ու Ջուրիչը քննարկել են գործընկերության և անվտանգության հարցեր
16:23     23 12 2024    
Ադրբեջանի և Սերբիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մարկո Ջուրիչը՝ երկուշաբթի Բելգրադում կայացած հանդիպմանը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև անվտանգության հարցեր։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարները գոհունակություն հայտնել են՝ երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

Բայրամովն իր սերբ գործընկերոջը տեղեկացրել է նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման բանակցությունների առաջընթացի և խաղաղության օրակարգում մնացած մարտահրավերների մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս