Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով։
«Նախարար Բայրամովն իր ելույթում անդրադարձել է՝ Բաքվի և Բելգրադի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ասպեկտներին, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային մարտահրավերներին, այդ թվում՝ երկակի ստանդարտներին, միջազգային իրավունքի ընտրովի կիրառմանը», - նշում է ԱԳՆ-ն։
Նա նաև ընդգծել է՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման կարևորությունը, որոնք ընկած են երկու երկրների արտաքին քաղաքականության հիմքում։
Գերատեսչության ղեկավարը պատմել է նաև՝ Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի դերի, ինչպես նաև «կանաչ» էներգիայի և «կանաչ» էներգետիկ միջանցքի պլանների մասին, որը Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմիացնի Կասպից և Սև ծովերի ավազանների միջոցով։
Zinvor.info