Ադրբեջանը կոչ է անում ՄԱԿ-ին ուշադրություն դարձնել ականային աղտոտվածության խնդրին
 Ադրբեջանը կոչ է անում ՄԱԿ-ին ուշադրություն դարձնել ականային աղտոտվածության խնդրին
09:05     23 12 2024    
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել ուշադրություն դարձնել ադրբեջանական տարածքների լայնածավալ ականներով աղտոտվածության խնդրին, ինչը վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար, դանդաղեցնում է շրջանների վերականգնումը և կանխում ներքին տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է դիվանագետի՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

Յաշար Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է բախվել տասնամյակներ տևած հայկական օկուպացիայի հետևանքներին։ Ազատագրված տարածքներում հայտնաբերվել են ավելի քան 1,5 միլիոն ականներ և այլ պայթուցիկ սարքեր, որոնք վտանգ են ներկայացնում քաղաքացիական անձանց, զինվորականների, խաղաղապահների և մարդասիրական աշխատողների համար։

«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր Ադրբեջանի քաղաքացիներ են զոհվել, ավելի քան 700 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, իսկ երկրի ինքնիշխան տարածքի մի զգալի մասը մոտ 30 տարի գտնվում էր անօրինական օկուպացիայի տակ», - նշել է դիվանագետը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս