Հաքան Ֆիդան. Բաքվի և Երևանի միջև խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել
  Հաքան Ֆիդան.  Բաքվի և Երևանի միջև խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել
11:41     21 12 2024    
Պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ երրորդ կողմերը պետք է արդար և անաչառ կերպով աջակցեն այս գործընթացին։

Նախարարները քննարկել են նաև՝ Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ֆիդանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի Գազայում մշտական հրադադարի ապահովման և պաղեստինյան անկլավին մարդասիրական օգնության առաքման համար։

Նրա խոսքով, Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շուտափույթ ավարտին ուղղված բանակցային գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաքան-Ֆիդան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս