Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ալեքսանդր Լուկաշենկոն ուղերձում շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։
«Ուրախ եմ նշել, որ եղբայրական Ադրբեջանի Հանրապետությունը, Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում թուրքական աշխարհում, ամրապնդում է իր ղեկավարությունը տարածաշրջանում և հանդիսանում է Բելառուսի Հանրապետության հուսալի ռազմավարական գործընկերը: Ես հաճույքով եմ հիշում մեր վերջերս Բաքվում Ձեր հետ հանդիպումը։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը և անձնական հարաբերությունները՝ հիմնված վստահության, փոխադարձ աջակցության և տարբեր հարթակներում բաց կառուցողական երկխոսության վրա։ «Վստահ եմ, որ COP29 կլիմայի գլոբալ ֆորումի և համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացումը՝ ավելի են ամրապնդել Ադրբեջանի միջազգային հեղինակությունը»,- ասված է նամակում։