ԿԽՄԿ. Մենք պետք է մարդասիրական իրավունքի խնդիրները բարձրացնենք միջազգային օրակարգի ամենաբարձր մակարդակի վրա
  ԿԽՄԿ.  Մենք պետք է մարդասիրական իրավունքի խնդիրները բարձրացնենք միջազգային օրակարգի ամենաբարձր մակարդակի վրա
15:48     20 12 2024    
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) բազմիցս նշել է, որ ժամանակակից աշխարհում գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի չպահպանելը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոզիչը՝ ելույթ ունենալով Բաքվում Ժնևի կոնվենցիաների 75-ամյակին նվիրված սեմինարի ժամանակ։

Նրա կարծիքով, Ժնևի կոնֆերանսները առանցքային դեր են խաղացել՝ զինված հակամարտություններից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանության գործում։

«Պետությունների կողմից կոնվենցիաների պայմանների կամավոր ընդունումը վկայում է՝ միջազգային մարդասիրական իրավունքի կարևորության մասին: Սակայն, ժամանակակից աշխարհում գլխավոր մարտահրավերը մնում է միջազգային մարդասիրական իրավունքի չպահպանելը: Այսօր միջազգային մարդասիրական իրավունքը բախվում է նոր մարտահրավերների, և դրանք շարունակում են աճել»:
Դրագանա Կոզիչը նշել է, որ մարդասիրական իրավունքի արդյունավետ կիրառումը զգալի ջանքեր ու ներդրումներ է պահանջում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս