Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Ժնևի կոնվենցիայի 75-ամյակին նվիրված սեմինարի ժամանակ ասել է՝ ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմեն) գրասենյակի ղեկավար Այդըն Սաֆիխանլըն։
«Այս տարի լրանում է Ժնևի կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Ադրբեջանը հանդիսանում է այս կոնվենցիայի մասնակից և այն պետություններից մեկը, որը կատարում է դրա պահանջները ամենաբարձր մակարդակով։ Սակայն ոչ բոլոր երկրներն են կատարում իրենց պարտավորությունները»,- ընդգծել է նա։
Ա.Սաֆիխանլըն նշել է, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է:
«Չնայած երկար տարիների օկուպացմանը, Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային իրավունքը՝ Առաջին և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմների ժամանակ, ներառյալ՝ կալանավորների և գերիների նկատմամբ վերաբերմունքի դրույթները», - հավելել է նա։