Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դիմելով Կահիրեում D8-ի 11-րդ գագաթնաժողովի մասնակիցներին՝ Թուրքիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել՝ «վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ձեռնարկված նշանակալի քայլերի վրա»։
«Ադրբեջանի ընդունմամբ այսօր մեր կազմակերպությունն ավելի ուժեղ է, քան երեկ։ «Ցանկանում եմ եղբայրական Ադրբեջանին ասել՝ «Բարի գալուստ» D-8 ընտանիք»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նշել է, որ D-8-ի ազդեցությունն աշխարհում տարածվում է կազմակերպության շարքերի ընդլայնման շնորհիվ։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը պետք է շարունակի իր դռները բաց պահել գործընկերների համար։ Այս առնչությամբ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է Ինդոնեզիայի պատրաստակամության մասին D-8-ի հետ երկխոսության համար:
Ադրբեջանի՝ D-8-ին ընդունելու հարցը գտնվում է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Zinvor.info