Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է՝ Կահիրեում D-8-ի 11-րդ գագաթնաժողովում։
Վարչապետը նշել է, որ աշխարհում աճող իսլամաֆոբիայի, ծայրահեղականության և արմատականության դարաշրջանում կարևոր է միավորել ուժերը այս կազմակերպությունում՝ իսլամական համերաշխությունը ամրապնդելու համար. «Ադրբեջանը պատմության ընթացքում կամուրջի դեր է կատարել Արևելքի և Արևմուտքի միջև և եղել է իսլամական աշխարհի մշակութային, կրոնական և քաղաքակրթական կենտրոններից մեկը։ Ադրբեջանը մեծ ներդրում է ունեցել՝ բազմամշակութայնության և հանդուրժողականության միջավայրի ձևավորման, միջմշակութային երկխոսության հաստատման և աշխարհում իսլամական արժեքների քարոզման գործում»։
Zinvor.info