Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված
  Էրդողան.  Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված
16:45     19 12 2024    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ողջունել է Ադրբեջանի մուտքը՝ «Իսլամական ութնյակ» (D-8):

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Haber Global-ին հղումով, այս թեման նա շոշափել է Կահիրեում (Եգիպտոս) D-8-ի 11-րդ գագաթնաժողովում։

«Ես եղբայրական Ադրբեջանին ասում եմ՝ «Բարի գալուստ մեր D-8 ընտանիքը», - ասել է նա։

Էրդողանը նշել է, որ կազմակերպությունը զարգացնելու և նրա ազդեցությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է «դռները բացել» նոր անդամների և գործընկերների համար։

«Ադրբեջանի մուտքով մեր կազմակերպություն՝ մենք այսօր ավելի ուժեղ ենք դարձել, քան երեկ»,- հավելել է նա։

«Իսլամական ութնյակը» (D-8 - Տնտեսական համագործակցության կազմակերպություն) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997 թվականին՝ անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար (Թուրքիա, Իրան, Նիգերիա, Եգիպտոս, Պակիստան, Ինդոնեզիա, Մալայզիա և Բանգլադեշ):

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   D-8  


Լրահոս