Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
«Ամերիկյան դեսպանատունը փորձում է այս զրպարտչական արշավը բացատրել՝ մեր երկրում իբր խոսքի ազատության հետ կապված խնդիրների առկայությամբ։ Բայց նման ճնշման իրական պատճառը հայտնի է՝ դա Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումն է։
ԱՄՆ ներկայիս վարչակազմը կորցրել է մարդու իրավունքների մասին խոսելու իրավունքը, քանի որ խտրականություն է դրսևորում ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ և կրոնական հողի վրա, ընտրողաբար է մոտենում երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, աջակցում է՝ Հայաստանի կողմից արտաքսման, էթնիկ զտումների, ագրեսիայի և օկուպացիայի քաղաքականությանը։ . Մեր համայնքը մշտապես իր վրա զգում է այս անարդար վերաբերմունքն ու խտրականությունը:
Այն փաստը, որ ԱՄՆ դեսպանատունն այդքան ագրեսիվ արձագանքեց ոչ թե նույնիսկ քննադատությանը, այլ ամենասովորական հարցին, ապացուցում է նրանց «հավատարմությունը» խոսքի և կարծիքի ազատությանը, երբ խոսքը վերաբերում է ուղղակիորեն իրենց: Մենք պահանջում ենք ԱՄՆ ներկայիս վարչակազմից՝ դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին, դադարեցնել խտրականությունը ադրբեջանական ժողովրդի նկատմամբ և մարդու իրավունքների չարաշահումը քաղաքական նպատակներով»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info