ԱՀ ԱԳՆ. ԱՄՆ-ն մարդու իրավունքներն օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով
  ԱՀ ԱԳՆ.  ԱՄՆ-ն մարդու իրավունքներն օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով
16:05     19 12 2024    
«Չմոռանանք, որ իրական վախկոտությունը կայանում է նրանում, որ ամերիկյան կազմակերպությունները, որոնք իրենց ներկայացնում են որպես «արդար և անաչառ», սուտը ներկայացնում են որպես ճշմարտություն և մարդու իրավունքները օգտագործում են որպես պատրվակ՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի սոցցանցում հրապարակման մեջ:

«Ադրբեջանի հասցեին Միացյալ Նահանգների անհիմն մեղադրանքները՝ մի երկրի, որը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ անտեսում է մեծ թվով մարդկանց իրավունքները, երկակի ստանդարտների վառ օրինակ է հանդիսանում։ Ճնշման նպատակով քննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քննադատի մտադրությունները մաքուր են, իսկ բարոյական սկզբունքները՝ բարձր: Անցյալի սխալներից դասեր քաղելը անհրաժեշտ նախապայման է՝ ապագայում հաջող քայլերի համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   ԱՄՆ  


Լրահոս