Ալիևը՝ վտարված ադրբեջանցիների վերադարձի մասին. Մենք պատասխան չենք ստացել Հայաստանից
|
|
Նախագահ Իլհամ Ալիևը «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում պատմել է՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների մասին, հայտնում է Zinvor.info-ն։
|
Պետության ղեկավարն ասել է, որ 1980-ականների վերջին - 1990-ականների սկզբին այնտեղից արտաքսված Հայաստանից ներգաղթյալների համայնքը, մոտ 300 հազար ադրբեջանցի, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նրանց համար էլ նման պայմաններ. ստեղծվեն վերադարձի, վերաինտեգրման համար։
«Այն, որ 1990-ականների սկզբին նրանց արտաքսել են այնտեղից, չի նշանակում, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն։ Մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում՝ ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացը իրենց պատմական հողերում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Հեշթեգներ.
Ալիև