Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը հազար կիլոմետրից ավելի է, բազմաթիվ բնակավայրեր գտնվում են սահմանի մոտ և նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրերի մեծ մասը, մենք, իհարկե, չենք կարող լինել սրա դրսից դիտորդներ։ Եվ մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին և ԱՄՆ Պետդեպարտամենտում նրանց հովանավորներին, որ դա պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեզ չլսեցին, Հայաստանին զինելու գործընթացը առաջ է գնում մեծ տեմպով»,- հավելել է նախագահը։