Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է էմիրին և Կատարի ողջ ժողովրդին՝ այս երկրի ազգային տոնի կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանին և Կատարին կապում են բարեկամության և համագործակցության հարաբերությունները- և վստահություն է հայտնել, որ այս փոխշահավետ համագործակցությունը և միջպետական կապերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, հաջողությամբ կզարգանան համատեղ ջանքերի շնորհիվ և երկու ժողովուրդների շահերին համապատասխան։
Իլհամ Ալիևը էմիրին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, իսկ Կատարի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։