Ի.Ալիև. Ռուսաստանը և Ադրբեջանը երկու հուսալի գործընկերներ են
  Ի.Ալիև. Ռուսաստանը և Ադրբեջանը երկու հուսալի գործընկերներ են
11:15     18 12 2024    
Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը երկու հուսալի գործընկերներ են, և ես կարծում եմ, որ այս հարցում կասկած չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Ռուսաստանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Ինչպես արդեն ասացի, մեր երկրների համար դժվարին ժամանակներում մենք միշտ ցուցադրել ենք իրավիճակի ըմբռնում և բարյացակամ վերաբերմունք: Համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- նշել է պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ երկու երկրները շարունակում են ակտիվորեն նոր ոլորտներ գտնել առևտրատնտեսական համագործակցության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս