ԱՓՎՄԽ-ի նախագահությունն անցել է Ադրբեջանին
 ԱՓՎՄԽ-ի նախագահությունն անցել է Ադրբեջանին
09:14     18 12 2024    
Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով անցկացվել է՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաաժողովի (ԱՓՎՄԽ-) Նախարարների խորհրդի 7-րդ նիստը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նիստի աշխատանքին մասնակցել են՝ 27 մասնակից երկրների նախարարներ, փոխնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ, 3 դիտորդ պետությունների և 8 միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստում ԱՓՎՄԽ-ի 2024-2026 թվականների նախագահությունը Ղազախստանից անցել է Ադրբեջանին։ Ելույթ ունենալով միջոցառմանը` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պատմել է այն առաջնահերթությունների մասին, որոնք մեր երկիրը կառաջարկի իր նախագահության ընթացքում։

Այնուհետև ԱՓՎՄԽ-ի գլխավոր քարտուղար Կայրաթ Սարըբայը ներկայացրել է՝ կազմակերպության 2020-2024 թվականների գործունեության զեկույը՝ Ղազախստանի նախագահության տարիներին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՓՎՄԽ   ԱԳՆ  


Լրահոս