Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Արեւմտյան Ադրբեջանի համայնքի մեկնաբանության մեջ։
«Մենք կարծում ենք, որ այս պատասխանով դեսպանատունը ցույց տվեց, թե որքանով է նա իսկապես «հարգում» խոսքի և կարծիքի ազատության սկզբունքները, որոնց մասին միշտ խոսում է ԱՄՆ-ը։ Ցավոք, ԱՄՆ-ը նույնպես անտեսում է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման խնդիրը։ Նամակը, որը մենք ուղարկեցինք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին անցյալ տարվա ապրիլին, խնդրելով աջակցել մեր վերադարձի իրավունքին, մինչև հիմա մնում է անպատասխան: Բայց դրա փոխարեն, ամերիկյան կառավարությունը բազմիցս բարձրացրել է մի շարք մտացածին հարցեր «մարդու իրավունքների» պատրվակով։ Հայտնի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը «մարդու իրավունքների» և «մշակութային ժառանգության» թեմաները հիշեցնում է՝ միայն Ադրբեջանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։
Մենք խստորեն դատապարտում ենք՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ադրբեջանցիների նկատմամբ ցուցաբերվող խտրականությունը և կոչ ենք անում վերջ տալ նրա կողմնակալ քաղաքականությանը, ինչպես նաև պատասխանել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղարկած նամակին։
Հուսով ենք նաև, որ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի, կրոնական ազատության հանձնաժողովի և այլ կառույցների հաջորդ լսումներում կապահովվի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը», - նշվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info