Ինչպես հայտնում է
Zinvor.info-ը, այս մասին ասված է՝ սոցիալական ցանցում ԱԳՆ հրապարակման մեջ:
Ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել՝ փոխայցելությունների և շփումների աճող դինամիկայի կապակցությամբ։ Նշել են, որ դա ծառայում է Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև համագործակցության ընդլայնմանը՝ քաղաքական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Նշվել է Վատիկանում Ադրբեջանի դեսպանատան բացման կարևորությունը, 2002 թվականին Հռոմի Պապ Յոհան Պավել II-ի, 2016 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցերը, և վստահություն է հայտնվել, որ փոխադարձ այցելությունները կշարունակվեն: Հանդիպմանը դրականորեն է գնահատվել՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ղեկավարությամբ գործող Հեյդար Ալիևի Հիմնադրամի ակտիվ մասնակցությունը՝ միջազգային նշանակության մշակութային հուշարձանների վերականգնմանը աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Սուրբ Աթոռի տարածքում։ Նշվել է, որ այս միջոցառումները հանդիսանում են՝ բազմամշակութայնության խթանմանն ուղղված մեր երկրի գործունեության շարունակությունը, նշվել է Սուրբ Աթոռի հետ այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու հետաքրքրվածությունը։
Zinvor.info