Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Այսպես, Պետական անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆախրեդդին Շահմուրովը (ծնված 1984 թ.), Ջալալ Մուրադովը (ծնված 1960 թ.), Քյամրան Բաբաևը (ծնված 1998 թ.) և այլք ստեղծել են. հանցավոր խումբ՝ ԱՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, որը պատրաստվել է դիվերսիա իրականացնել պետական կառույցների դեմ՝ սոցիալական ցանցերում գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր կազմակերպելով։
Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ գաղտնի ժողովում հայտարարվել է՝ հանցավոր խմբի համար դրոշի մշակման մասին, և Ֆախրեդդին Շահմուրովն ընտրվել է ապագա հանցագործությունների համար պլաններ պատրաստելու ղեկավար։
Երկրի պաշտպանական և տնտեսական անվտանգությանը վնաս պատճառելու նպատակով՝ Ֆախրեդդին Շահմուրովը հանցավոր խմբի այլ անդամների հետ դիվերսիոն պլան է պատրաստել՝ Ադրբեջանի պետական սահմանին մաքսակետը գրավելու, աշխատակիցներին և այնտեղ ծառայող այլ անձանց պատանդ վերցնելու նպատակով՝ հանցավոր խմբի պահանջները առաջ մղելու համար։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս հանցավոր գործողությունները կանխվել են։
Ֆախրեդդին Շահմուրովին, Ջալալ Մուրադովին և Քյամրան Բաբաևին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մնացած անձինք նույնպես բերման են ենթարկվել հետաքննության։
Zinvor.info