Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, որոշումն ընդունվել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ժամկետային զինծառայողներ կհամարվեն 18-ից 30 տարեկան Ադրբեջանի արական սեռի քաղաքացիները, ովքեր կանգնած են կամ ենթակա են նախնական զինվորական հաշվառման և չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ այս տարիքային շեմը 18-ից 35 տարեկան է։
Բացի այդ, Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքը 36,5-ից կրճատվում է մինչև 31,5 տարեկան։
Առաջարկվող փոփոխությունները խստացնում են նաև պատասխանատվությունը՝ «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում զինակոչիկների և զինծապարտերի բնակության վայրում հաշվառման կամ հաշվառումից հանելու, նրանց հաշմանդամությունը հաստատելու, քաղաքացիական կացության ակտերում ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը փոխելու, մահվան գրանցման, ինչպես նաև նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռի մասին նախատեսված ժամկետներում տեղեկատվություն չներկայացնելու համար։
Պաշտոնյաները կտուգանվեն 300-ից 500 մանաթ (ներկայումս 150-250 մանաթ), իսկ իրավաբանական անձինք՝ 900-ից 1100 մանաթ (ներկայումս 300-500 մանաթ):
Առանց օրինական հիմքերի զինվորական ծառայությունից կամ զորահավաքի զորակոչից խուսափելը կենթադրի պատիժ՝ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով։ Պատերազմի ժամանակ կատարված նույն արարքների համար պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։
Zinvor.info