Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՀ ականազերծման գործակալության (ANAMA) բաժնի ղեկավար Ռամիլ Ազիզովը՝ մեր երկրի տարածքում ականներից տուժածների հետ կապված 11 շրջաններում և քաղաքներում անցկացված հետազոտության արդյունքների վերաբերյալ միջոցառմանը:
Նրա խոսքով՝ ականային միջադեպերի մեծ մասը, որոնք հանգեցրել են մարդկանց զոհվելուն ու վիրավորվելուն, տեղի են ունեցել նախկինում «շփման գիծ» կոչվող տարածքներում. «Նման միջադեպերի մոտ 70 տոկոսը գրանցվել է ոչ թե պաշտպանական կետերում, այլ նախկին շփման գծից դուրս՝ քաղաքացիական նշանակության տարածքներում։ Իհարկե, կրթական և տեղեկատվական միջոցառումների արդյունքում 2020 թվականից ի վեր միջադեպերի թվի նվազում է նկատվում։ Դեպքերի կեսից ավելին կանխվել է պետական մարմինների՝ ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության, ԱԻՆ և առողջապահական ու սոցիալական պաշտպանության այլ հաստատությունների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ»։
Բաժնի ղեկավարը նշել է, որ մինչ օրս ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է 177 հազար հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 176 հազար ական և չպայթած զինամթերք։
Zinvor.info