Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ականներից տուժածների ասոցիացիայի նախագահ Ռեյ Քերիմօղլուն հետազոտության արդյունքներին նվիրված՝ Եվրասիական մամուլի միջազգային հիմնադրամում անցկացված միջոցառման ժամանակ:
«Հետազոտությունն անցկացվել է՝ «Աջակցություն ականների/ՊՊՄ-ների (Չպայթած զինամթերքի) և դրանց հետևանքների պատճառով դժբախտ պատահարների նվազեցմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ադրբեջանում ականներից տուժածների ասոցիացիայի կողմից՝ ՈԿԿ-ներին պետական աջակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ։
«Այնուհետև Տեղեկատվական կառավարման համակարգերի միջազգային կազմակերպության գործակալների օգնությամբ հարցումներ ենք անցկացրել նշված տարածքներում և քաղաքներում։ Նախագծերն իրականացնելու համար մենք կազմավորեցինք տուժածներից կազմված թիմ, և լրացվել են՝ «Զեկույց ականների/ՊՊՄ դեպքերի և տուժածների մասին» և «Ականներից տուժածների համար համայնքային վերականգնման և վերաինտեգրման կարիքների ուսումնասիրություն» վերնագրերով հարցաթերթիկները: Նշված տարածքներում և քաղաքներում ականներից շուրջ հազար զոհերից հարցումներին մասնակցել է 866 մարդ, իսկ հավաքագրված տվյալները հետո վերլուծվել են»,- ասել է նախագծի ղեկավարը։
Zinvor.info