Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Հ.Հաջիևը գրել է սոցիալական ցանցի իր էջում:
«Եղբայրական Թուրքիա կատարած իմ այցի ընթացքում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Աքիֆ Չաղաթայի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև քննարկել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևը ելույթ է ունեցել՝ Ստամբուլում Ռազմավարական հաղորդակցությունների միջազգային ֆորումի (Stratcom Summit 24) շրջանակներում Ադրբեջանին նվիրված պանելում։