Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Ստամբուլում STRATCOM–2024-ի շրջանակներում Ադրբեջանին նվիրված պանելային նիստում։
Նրա խոսքով, Ադրբեջանը բախվել էր մեծ ծավալի ապատեղեկատվության հետ՝ դեռ 44-օրյա Հայրենական պատերազմի և հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ։ Նա հավելել է, որ Ադրբեջանը արհեստական ինտելեկտ է օգտագործել ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ չնայած պատերազմի ավարտին, Ադրբեջանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու քաղաքականությունը շարունակվում է, և Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը հակառակ կողմի ուշադրությանն է ներկայացնում այդ հարցը։
Նախագահի օգնականը հայտնել է, որ Բաքվում COP29-ի ժամանակ նույնպես ապատեղեկատվական արշավներ են իրականացվել։