Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել գերեզմանին:
Հնչել է Ադրբեջանի պետական օրհներգը։
Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան հարգանքի տուրք են մատուցել նաև՝ համազգային առաջնորդի տիկնոջ՝ ականավոր ակնաբույժ, ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակին, ծաղիկներ են դրել նրա շիրիմին։
Հարգել են նաև հայտնի պետական գործիչ Ազիզ Ալիևի և պրոֆեսոր Թամերլան Ալիևի հիշատակը, ծաղիկներ են դրել նրանց շիրիմներին։
Նշենք, որ այսօր լրանում է՝ ժամանակակից անկախ Ադրբեջանի պետության ճարտարապետ և հիմնադիր, համաշխարհային հայտնի քաղաքական գործիչ, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի մահվան 21-րդ տարելիցը։