AIPAC-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Ի.Ալիևին՝ հրեական համայնքի գործունեության համար ստեղծված պայմանների համար
 AIPAC-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Ի.Ալիևին՝ հրեական համայնքի գործունեության համար ստեղծված պայմանների համար
16:32     11 12 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Ամերիկա- իսրայելական հանրային կապերի կոմիտեի (AIPAC) նախագահ Մայքլ Տուչիին և կոմիտեի նորընտիր նախագահ Բեռնարդ Կամինեցկիին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Մայքլ Տուչին և Բեռնար Կամինեցկին ասել են, որ Ադրբեջան այցի ընթացքում եղել են Գուբայի շրջան՝ Կրասնայա Սլոբոդա ավանում և նշել, որ այս ավանի գոյությունը, նրա զարգացումը, այնտեղ ստեղծված լեռնային հրեաների եզակի թանգարանը նույնպես օրինակ են հանդիսանում ամբողջ աշխարհի համար։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել՝ հրեական համայնքի գործունեության և կրոնական արարողությունների համար Ադրբեջանում ստեղծված պայմանների և այս ուղղությամբ պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության համար։

Իր հերթին Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանում տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ միշտ խաղաղ ապրել են մեր երկրում դարեր շարունակ. Իլհամ Ալիևն ընդգծել է, որ դա Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն է։ Պետության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով լուրջ ավանդ է ներդնում միջմշակութային և միջկրոնական երկխոսության մեջ, և Բաքվում այս թեմայով բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   AIPAC  


Լրահոս